ԿՈՒԲ ԿՈՆՍՏՐԱԿՏ
Կուբ Կոնստրակտ ՍՊԸ-ն շինարարական խոշոր կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում մայրաքաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Կազմակերպության փորձառու մասնագետների կողմից կառուցվել է ավելի քան 10000 քմ տարբեր նշանակության (բնակելի, արտադրական և հասարակական) տարածքներ Հայաստանի Հանրապետությունում։
Կուբ Կոնստրակտ ՍՊԸ-ն իր պատվիրատուներին առաջարկում է որակի, գնի և ժամկետների օպտիմալ համադրություն։ Մենք կատարում ենք ինչպես կապիտալ, հիմքից շինարարություն, այնպես էլ վերանորգման, կահավորման և այլ շինարարական աշխատանքներ։ Մատուցում ենք ամեն տեսակի շինարարական ծառայություններ՝ առաջարկելով ինչպես ամբողջական լուծումներ, այնպես էլ կոնկրետ ծառայությունների մասով մասնակցություն ձեր շինարարական գործընթացին։
Կուբ Կոնստրակտ ՍՊԸ-ն ունի սեփական տեխնիկայի ավտոպարկ, որը տրվում է ինչպես վարձակալությամբ, այնպես էլ նպաստում է մրցունակ ու մեծածավալ շինարարական աշխատանքների կատարմանը։
Ցանկության դեպքում կարող եք այցելել շին հրապարակներ կամ արդեն ավարտված-հանձնված շինարարական օբյեկտներ՝ տեղում ծանոթանալու մեր կատարված և ընթացիկ շինարարական աշխատանքներին։
Մեր առավելությունները`
- Տեխնիկայի սեփական ավտոպարկ
- Բարձր որակավորում ունեցող մասնագետներ
- Աշխատանքների կատարում սեղմ ժամկետներում
- Մրցունակ գնային քաղաքականություն
- Որակի երաշխավորում
- Գործունեության լայն աշխարհագրություն
- Ամբողջական փաթեթային լուծումներ
Կառուցելը Հայի գեների մեջ է։








+374 11 720 770
+374 44 720 777
+374 93 710 777
Շիրակի 4-րդ նրբանցք, 12