Ճանապարհաշինություն

Շինարարականընկերությունն իրականացնում է ցանկացած տեսակի ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Նոր ճանապարհների ստեղծում և եղած ճանապարհների բարելավում։ Նոր ճանապարհներ սկսելուց առաջ մեր բանիմաց մասնագետներն ընտրում են ճանապարհի ուղեծրի լավագույն տարբերակը, հաշվարկում շրջակա միջավայրին հասցվող վնասների չափը, շինարարական ծախսերը։ Տեխնիկայի մեր սեփական ավտոպարկում առկա են բոլոր անհրաժեշտ մեքենաներն ու գործիքները, իսկ աշխատանքները կատարվում են անհրաժեշտ պահանջներին ու քայլերին համապատասխան։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ասֆալտ-բետոնե ծածկի ֆրեզում, դիտահորերի և անձրևընդունիչների բարձրացում, առանձին տեղամասերում նոր եզրաքարերի տեղադրում, անհրաժեշտ տեղամասերում հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրում և խտացում և այլն:

Ճանապարհների կառուցում

Ճանապարհների, ճանապարհային կամուրջների ու թունելների կառուցում, ճանապարհային հիմքի ամրացում, հարթեցում, վերանորոգում և բարեկարգում

Ասֆալտապատում

Ճանապարհների, մայթերի, հատակների ասֆալտապատման աշխատանքների իրականացում բարձրորակ ասֆալտատեղադրիչներով և մեքենաներով

Եզրաքարերի տեղադրում

Տարբեր չափերի ու նյութերի եզրաքարերի պատրաստում ու տեղադրում և վերականգնում, դիզայներական աշխատանքների իրականացում

ԿՈՒԲ ԿՈՆՍՏՐԱԿՏ ՍՊԸ

+374 11 720 770
+374 44 720 777
+374 93 710 777
Շիրակի 4-րդ նրբանցք, 12

Պատվիրել զանգ