Վերանորոգում և կահավորում

Շինարարական ընկերությունը կատարում է տարբեր տեսակի ու մասշտաբի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ։ Մեր փորձառու վարպետները կվերականգնեն և կկահավորեն ձեր բնակարանը, գրասենյակը կամ այլ նշանակության տարածքը, կստեղծեն ներդաշնակ տարածքներ ձեր կյանքը և գործունեությունը ծավալելու համար։ Հաշվի առնելով ձեր ճաշակն ու նախասիրությունները՝ մեր դիզայներները կնախագծեն, կկառուցեն ու կտեղադրեն ցանկացած դեկորացիա, որը կհամապատասխանի շինության ընդհանուր արտաքին ու ներքին դիզայնին։ Մենք կօգնենք կյանքի կոչել ձեր ճարտարապետական և շինարարական երևակայության ամենավառ դրսևորումները։ Մեր ողջ թիմը՝ լինելով իր գործի վարպետն, արդեն հասցրել է իրականացնել բազմաթիվ երազանքներ և ստեղծել բարեկարգ ու հարմարավետ միջավայր բազմաթիվ հաճախորդների համար։ Դարձեք նրանցից մեկն ու ապրեք արժանավայել պայմաններում։

Հատակի վերանորոգում

Բարձրորակ և հատուկ դիզայներական լուծումներով հատակների, շրիշակների տեղադրում, հատակի նորոգում

Պատերի և առաստաղի վերանորոգում

Համաչափ ներքին հարթության ստացում, ներկում, պաստառապատում, կախովի և այլ տեսակի առաստաղների պատրաստում։

Սանհանգույցի վերանորոգում

Պատերի հարթեցում, սալիկապատում, ջրամատակարարում, անհարժեշտ սանտեխնիկայի տեղադրում

Դիզայնին համապատասխան, դեկորացիաների կառուցում և տեղադրում

Պարտեզների, այգիների, առանձնատների բակերի, առևտրային և ժամանցային վայրերի թեմատիկ ձևավորում և դիզայն

Արտաքին, ներքին դռների և պատուհանների տեղադրում

Որակյալ ու բազմագույն ցրտադիմացկուն, ջերմա և ձայնամեկուսիչ դռների ու պատուհանների տեղադրում՝միջազգային չափանիշներին համապատասխան

Կահավորում

Բնակելի և հասարակական շենքերի շարժական, ներկառուցված, կախովի և այլ տեսակների կահույքի նախագծում և տեղադրում

ԿՈՒԲ ԿՈՆՍՏՐԱԿՏ ՍՊԸ

+374 11 720 770
+374 44 720 777
+374 93 710 777
Շիրակի 4-րդ նրբանցք, 12

Պատվիրել զանգ